Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Մուշեղ Հարությունյանին երեք տարի ժամկետով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` որոշում եմ. Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,-ասված է նախագահի հրամանագրում: