Դաժան ու ողբերգական դեպք Չելյաբինսկում․ Տղան մուրճի հարվածներով սպանել է մոդելին ու նրա մարմինը թաքցրել անտառում
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի երկրամասում սպանել են «Ամենագեղեցիկ ամուսնացած կին» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակչի մասնակցին։ Անհայտանալուց ժամեր անց նրա մարմինը հայտնաբերել են անտառում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Կսենյա Մեցգերը 2016 թվականին ներկայացրել է Չելյաբինսկի երկրամասն ու մասնակցել «Միսս սպորտսմենուհի» մրցույթին։ Աշխատել է որպես մոդել, իսկ վերջին շրջանում ընտանիքի հետ միասին ապրում էր ԱՄՆ-ում։
Հայրենի Մագնիտոգորս գյուղ 29-ամա մոդելը եկել էր հարազատներին տեսնելու ու ավտոմեքենան վաճառելու համար։ Նա պատրաստվում էր տեսնել մեքենայի իրական գնորդին, ում հետ պիտի հանդիպեին ինչ-որ ավտոսալոնում, որտեղ էլ կորել է։ Ժամեր անց նրան հայտնաբերել են մահացած։
Ինչպես հաղորդում են Չելյաբինսկի իրավապահ մարմինները, հանցագործին հայտնաբերել են ու ձերբակալել։ Նրանց հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդասպանը 24-ամյա տղա է, ով տեղի բնակիչ է։ Պարզվում են սպանության հանգամանքները։
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ տղան աղջկան սպանել է մուրճի հարվածներով։ Նա ցանկացել է գողանալ ավտոմեքենան, այդ իսկ պատճառով սպանել է աղջկան, որ կարողանա փախչել։ Ընթանում է քննություն։