«Ռուսաստանի և ԱՄՆ միջև եղած լարված հարաբերությունները օբյեկտիվ պատճառներ չունեն»․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ միջև եղած լարված հարաբերություններն օբյեկտիվ պատճառներ չունեն:
Սա առաջին մեծամասշտաբ ռուս-ամերիկյան գագաթնաժողովն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո։
Հիշեցնենք, որ այն տեղի ունեցավ Հելսինկիում: Այն բոլոր խոսակցություններին ի պատասխան, թե Ռուսաստանը միջամտել է Միացյալ Նահանգներում վերջին նախագահական ընտրություններին, նախագահ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք չի խառնվել ու չի խառնվելու Ամերիկայի ներքին խնդիրներին: