Ֆրանսիացի ֆուտբոլիստները կարժանանան Պատվո լեգիոնի շքանշանին
2018 թվականի Աշխարհի գավաթը նվաճած ֆրանսիացի ֆուտբոլիստները կարժանանան Պատվո լեգիոնի շքանշանին: Երկուշաբթի օրը Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայանում մեծ բազմություն էր հավաքվել՝ դիմավորելու հաղթանակած թիմին:
Ֆրանսիայի հաղթանակին նվիրված շքերթ է անցկացվել Ելիսեյան դաշտերում, իսկ նախագահական նստավայրում մեծ ընդունելություն է կազմակերպվել:
Ֆրանսիացի երկրպագուներն արդեն մի քանի օր է՝ տոնում են իրենց հաղթանակը: