Ի՞նչ կա Արամ Մանուկյանի տան ներսում․ բացառիկ կադրեր (տեսանյութեր)
Այն, որ Արամ Մանուկյանի տան խնդիրն անընդհատ քննարկվում է, դա անհերքելի փաստ է։ Քննարկումները շարունակվում են, սակայն բոլորիս աչքի առաջ տունն արդեն քանդվել է։
Տան դռները փակված են, նկուղային հարկի լուսամուտները՝ նույնպես։ Տարածքում ապրողները նշում են, որ իրենք են ժամանակին խնդրել, որ պատկան մարմինները փակեն մուտքերը, քանի որ տուն էին մտնում մուրացկաններ, իսկ ոմանք էլ աղբը թափում էին ներս։
Ներսում պահպանվում են աղբի մնացորդները, բուսնել ու աճել են մեծ ծառեր, տան առաստաղը փլված է, իսկ ներսում ողբերգական վիճակ է։
NEWSPRESS.am-ի թղթակցին հաջողվել է բարձրանալ տան լուսամուտագոգին ու տեսանկարահանել, թե ներսում ի՞նչ վիճակ է ու ի՞նչ է կատարվում։
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր։
Մանրամասները՝ տեսանյութերում։