Կապանը նոր քաղաքապետ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»: