«Լավ մնացեք...». Գևորգ Աճեմյանն ազատման դիմում է ներկայացրել
Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հայտարարել է, որ ազատման դիմում է ներկայացրել.
«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։
Լավ մնացեք...
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աճեմյանը՝ կից տեղադրելով ստորև ներկայացված լուսանկարը: