Խելահեղ ու գերհզոր․ ինչպես են Զագրեբում խորվաթները դիմավորում իրենց հավաքականի ֆուտբոլիստներին (տեսանյութ)
Մինչ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, բոլորն արդեն նշում էին, որ անկախ եզրափակչի արդյունքից, Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները հերոսներ են։ Այդպես էլ եղավ: Ու թեև նրանք ամբողջ խաղի ընթացքում պարտվում էին Ֆրանսիացիներից, սակայն հերոսների նման, մինչև վերջին վայրկյանը, «կենաց-մահու» կռիվ էին տալիս։
Արդեն երեկ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները ժամանեցին հայրենիք։ Ամբողջ Խորվաթիան մեկ մարդու նման եկել էր Զագրեբի օդանավակայան ու դիմավորում էր իրենց հերոսներին։
Մանրամասները՝ տեսանյութում.