Ռուսաստանը Սիրիայից հետ է կանչում իր 100 զինվորականներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Սիրիայից հետ է կանչել մոտ 100 ռազմական ոստիկանի։ Այս մասին ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որին էլ հղում է անում Ntv.ru-ն։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի հարավային զինվորական միավորման ռազմական ոստիկանները Սիրիայում ռազմական առաջադրանքը հաջող կատարելուց հետո կվերադառնան հայրենիք։
Զինվորականները Ил-76 ինքնաթիռով ժամանել են «Հիմեիմիմ» օդանավակայան, որտեղ թռիչքից առաջ պարգևատրվել են ու գովեստի խոսքերի արժանացել։
Հավելենք նաև, որ դեռ հունիս ամսին Սիրիայից Ռուսաստան վերադարձան 150 ռազմական ոստիկաններ։