Ճապոնական ծովում գտնվել է 113 տարի առաջ խորտակված նավ․ նավը մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին
Հարավկորեացի մասնագետները Ճապոնական ծովում հայտնաբերել են ռուսական «Դմիտրի Դանսկոյ» նավը, որ խորտակվել էր 113 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Նավի հայտնաբերման մասին հաղորդել է Yonhab պարբերականը։ Պարբերականի տեղեկացմամբ` նավը գտնվել է 434 մետր խորության վրա։
Նավը, որ խորտակվել էր 1905 թվականին, գտնվում է վատ վիճակում, սակայն նավի մի մասը շատ լավ պահպանվել է։
Այժմ նախապատրաստություններ են գնում նավը ծովի հատակից դուրս հանելու ուղղությամբ։
«Դմիտրի Դանսկոյ» նավը ռուսական նավ է, որ մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։ Պատերազմի ժամանակ նավի անձնակազմը գերեվարվել է ճապոնացիների կողմից։