«Փոքր, համեստ տղան»․ Ո՞վ է խնդրել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին, որ գավաթը վերցնի ու լուսանկարվի Նգոլո Կանտեն
Միգուցե աշխարհում մարդ չկար, որ չտեսավ Աշխարհի առաջնության եզրափակչից հետո տեղի ունեցած պարգևատրությունն ու գավաթի հանձնումը։ Բոլորը տեսան ֆրանսիացիների խելահեղ տոնումն ու հավաքականի ֆուտբոլիստների ուրախությունը։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է ուշադրություն դարձնել մի փաստի վրա։ Ֆրանսիայի հավաքականում կա մի համեստ, ցածրահասակ, սակայն ահեղ ֆուտբոլ խաղացող տղա՝ Նգոլո Կանտեն։ Կանտեն միշտ աչքի է ընկել իր համեստությամբ։ Այս տղան ուրախ էր, սակայն չարտահայտեց իր ուրախությունն այնպես, ինչպես Պոլ Պոգբան։
Գավաթը հանձնելուց հետո բոլորը վերցրել են, լուսանկարվել, հիացել, խենթություն արել, բացի Նգոլո Կանտեից։ Ինչպես տեղեկանում ենք համացանցին, Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզին բոլորին խնդրել է, որ մի պահ գավաթը տան Կանտեին, որ նա նույնպես լուսանկարվի։
Այս տղայի համար կարևոր չեն բարձր աշխատավարձերը, գովազդը, ակումբում հեղինակություն լինելը կամ գավաթը ձեռքերում երկար պահելը։ Կանտեն համաշխարհային ֆուտբոլի բացառիկ զարդն է, ով նվիրվում է ու խաղադաշտում աշխատում բոլորից շատ։
Այդ իսկ պատճառով նա անփոխարինելի է ու բացառիկ համաշխարհային ֆուտբոլում։