Ալվարո Մորատան ու Գոնսալո Հիգուաինը կտեղափոխվեն «Միլա՞ն»
Չնայած այն բանին, որ UEFA-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել իտալական «Միլան» ակումբի դեմ, այնուամենայնիվ, այս անորոշ վիճակում ևս իտալական թիմը տրանսֆերային շուկայում պահպանում է իր ակտիվությունը։
Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց Թուրինի «Յուվենթուս» ու այդ իսկ պատճառով թուրինյան ակումբը ցանկանում է տրանսֆերի հանել թիմի հարձակվող Գոնսալո Հիգուաինին։
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, «Միլան»-ը բանակցություններ է վարում ու ցանկանում է իր թիմ հրավիրել Հիգուաինին։
Դեռ նախորդ մրցաշրջանից իտալական ակումբը ցանկանում էր գնել նաև Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ալվարո Մորատային։ Այս պահին ևս «Միլանի» սեփականատերերը ֆիքսվել են այդ տրանսֆերի ուղղությամբ։
Ընդգծենք նաև, որ Հիգուաինի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո։