Պատրաստ ենք բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ-ն ամբողջ կազմով փոխվի. «Շիրակ» ՖԱ
«Շիրակը» ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է։ ՀՖՖ հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարկում ոչ ոքի տեղյակ չէ։
Լիովին կիսում ենք «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։
Կրկին ցանկանում ենք վերահաստատել, որ պատրատ ենք օգոստոսից մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ մոտ ապագույում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն։