Արզնիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։