Մարտական դիրքում գտնված զինվորը պետք է հստակ կարգավիճակ ստանա․ քառօրյայի մասնակիցները կառավարություն էին եկել (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 17-ին, կառավարության դիմաց իրենց խնդրով եկել էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորները։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ՝ իրենց զինվորական գրքույկում անճշտությունները վերացնելու համար։
Տղաներից Սամվել Մանուկյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրը, նկատեց, որ վկայականներում անճշտությունների ու ապրիլյանին մասնակցելու փաստի արձանագրման համար մեկ անգամ չէ, որ դիմել են կառավարությանը, սակայն երբեք դրական պատասխան չեն ստացել։
Նրանք նշում են, որ հիմա էլ չէին դիմի, եթե իրավիճակ փոխված չլիներ և ակնկալիքներ չունենային նոր վարչապետից։ Տղաներից մեկն էլ ցույց տվեց իր վկայականը՝ ջնջումներով գրված։
«Ի՞նչ է նշանակում սա. գրել են՝ «մասնակցել է», հետո էլ վերցրել է, գրել են՝ «չէ»․․․»,- ասում է նա։
Մեր զրույցի ընթացքում արդեն վարչապետի աշխատակազմից կանչել էին հանդիպման 2-3 տղայի, ովքեր դուրս գալով կառավարության շենքից հայտնեցին, որ վարչապետը խոստացել է մոտ օրերս հանդիպել իրենց, լսել խնդիրն ու լուծումներ առաջարկել։
Մանրամասները՝ տեսանյութում․