Դատախազությունն արձագանքել է «Աշտարակ կաթ»-ի նախկին սեփականատիրոջ հայտարարությանը
Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև սոցիալական ցանցերրի օգտատերերի կողմից ակտիվ քննարկման առարկա է դարձել «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի վերաբերյալ ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հայտարարությունները:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաշվի առնելով հանրային հետաքրքրության գործոնը՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով: