Աթոռ պահի՞, թե՞ աղբ մաքրի. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աթոռը, «Սանիթեք»-ի անգործությունը և քաղաքի «անտեր» վիճակը (լուսանկարներ)
Մի քանի օր է՝ Երևանը տառացիորեն աղբի մեջ է: Առանց այն էլ «Սանիտեք»-ի անգործությունը նորություն չէ, իսկ այս օրերին, երբ քաղաքում չկա ղեկավար ու Երևանի ավագանին մեծ փութաջանությամբ զբաղված է միայն քաղաքապետի թափուր պաշտոնը զբաղեցնելու հարցով, քաղաքում լրիվ «անտեր» վիճակ է:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում աղբն ամենուր է, իսկ աղբամաններն էլ ժամանակին չեն դատարկվում:
NEWSPRESS.am-ի արձանագրած լուսանկարները Քանաքեռի Ծարավ Աղբյուր փողոցից են:
Ամռան այս շոգ օրերին կենցաղային աղբն այստեղ կուտակվում է՝ գարշահոտություն տարածելով թաղամասում: «Սանիտեք»-ի անգործությունը կիսում է նաև վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը (Չախկալ Արթուրը), ով, հավանաբար, այս պահին մտածում է՝ ինչպես պահել իր աթոռը և մոռացել է վարչական շրջանում առկա խնդիրների մասին: