Էդեն Ազարը կտեղափոխվի «Բարսելոնա՞»․ կտրուկ շրջադարձ
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է առաջարկով դիմել Լոնդոնի «Չելսի»-ին՝ Էդեն Ազարի տրանսֆերի հարցով։
Լոնդոնյան ակումբին մոտ կանգնած ակումբներն էլ նշում են, որ Ազարը դեմ չէ տեղափոխվել կատալոնական ակումբ։
Ընդգծենք, որ մինչ Աշխարհի առաջնության մեկնարկը Բելգիայի հավաքականի առաջատարը «Ռեալ»-ի ղեկավարությանն ակնարկել էր, որ ձեռք բերեն իրեն։ Բացի այդ էլ, ամբողջ մրցաշրջանի ընթացքում Ազարի անունը կապվում էր մադրիդյան ակումբի հետ։