Ավիահարվածներ Սիրիայում․ կա 30 զոհ և 10 վիրավոր․ զոհերը կանայք են ու երեխաներ
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեյր Էր-Զոր նահանգի երկու գյուղերում: Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում է սիրական SANA լրատվական գործակալությունը, ավիահարվածների հետևանքով մի շարք բնակավայրերում պայթյուններ են տեղի ունեցել։
Ավիահարվածների հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ, ևս 10 մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է նաև, որ զոհերը հիմնականում կանայք են ու երեխաներ։
Միջազգային կոալիցիան, որը գլխավորում է ԱՄՆ-ն, հաճախ է ավիահարվածներ հասցնում Սիրիայի տարածքում, ինչի հետևանքով զոհվում են անմեղ մարդիկ։