Փոքրիկ ու հիստերիկ Դոնալդ Թրամփը կախված է օդում․ ի՞նչ է կատարվում Մեծ Բրիտանիայում
Լոնդոնում մի խումբ մարդիկ, ովքեր դեմ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը, օդ են բարձրացրել օդով լցված մեծ խաղալիքի, որը Դոնալդ Թրամփի նմանությունն ունի։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ամերիայի լիդերը ներկայացված է փոքր, հիստերիկ երեխայի տեսքով, ով ձեռքում ամուր պահում է սմարթֆոն։ «Երեխա Թրամփը» օդ է բարձրացել Ուեսթմինսթերյան աբբայության մոտակայքում գտնվող այգուց։ Խաղալիքը գետնից գտնվում է 15 մետր բարձրության վրա։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ից ուղղաթիռով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպումներ է ունենալու Թերեզա Մեյի և թագուգու հետ։ Տեղի է ունենալու նաև «Բրեքսիթի» մասին քննարկում։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Թրամփը տեսե՞լ է օդ բարձրացված «Երեխա Թրամփին»։