Ռոնալդուն իր հետ փոթորիկ բերեց 24 ժամվա ընթացքում․ ի՞նչ է կատարվում Թուրինում
Կրիշտիանու Ռոնալդուն դեռ չի հասցրել գալ Թուրին, սակայն Թուրինում մի իսկական փոթորիկ է։ Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, Ռոնալդուի մարզաշապիկների մի իսկական որս է սկսվել Իտալիայում։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ միայն 24 ժամվա ընթացքում վաճառվել է 500 հազար մարզաշապիկ։
Ընդգծենք նաև, որ սոցիալական ցանցերում նույնպես մեծ իրարանցում է տեղի ունենում։ Մադրիդի «Ռեալ»-ի հետևորդները պակասում են, իսկ «Յուվենթուսին»-ը՝ ավելանում։