Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչները Բրազիլիայում են․ քննարկվում է Նեյմարի տեղափոխությունը
Բրազիլիայի ազգային հավաքականի ու «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը հիանալի տարբերակ է, ով կարող է փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին։
Արդեն այսօր Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչները ժամանել են Բրազիլիա, որտեղ հանդիպելու են Նեյմարի գործակալի հետ ու քննարկեն տրանսֆերի հարցը։
Հավելենք նաև, որ եվրոպական սպորտային պարբերականներն արդեն հիմա գրում են, որ Ռոնալդուի հեռանալուց հետո, Մադրիդի «Ռեալ»-ի համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ Նեյմարին Մադրիդ բերելու համար։
Ընդգծենք նաև, որ առաջիկա օրերին Ռոնալդուն Թուրինում պաշտոնապես կներկայացվի որպես «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ։