«Նորֆոլկ»-ի գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե պատճառված վնասն ամբողջովին վերականգնվի. ՊԵԿ նախագահ
«Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության վերաբերյալ կա քրեական գործ հարուցված, և քրեական գործն, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե ամբողջ ծավալով պատճառված վնասը վերականգնվի: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Պատճառված վնասի վերականգնումը մենք նախատեսում ենք մինչև հուլիսի 20-ը: Այսինքն՝ մինչև հուլիսի 20-ը պատճառված վնասը ստուգման ակտով և հարկային լուծարային հաշվետություններով ամբողջությամբ կառաջադրվի «Նորֆոլկ»-ին, և «Նորֆոլկ»-ի հաշարկային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ կգնան մարելու այդ վնասը: Ընդհանուր 7միլիոն դոլարի վնասի մի մասը վերականգնվել է, շուրջ 5 մլն-ի վերականգնում կլինի մինչև ամսի 20-ը»,- ասաց Պեկ նախագահը:
Նրա խոսքով՝ եթե վնասի վերականգմամբ պայմանավորված քրեական գործը կարճվի, ապա «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ղեկավար Արմեն Ունանյանը որևէ խնդիր չի ունենա: