Այս գիշեր հակառակորդը կրակել է Ճամբարակի ուղղությամբ
Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են եղել։ Ադրբեջանական կողմը գիշերը կրակել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ։
Այս մասին լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցներն արձակվել են հրազենային զինատեսակներից: Ծանր հետևանքներ չկան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։