Պատրաստ եմ լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ զրույցում ցանկություն է հայտնել, որ չինական հզոր ընկերությունները մասնաճյուղեր բացեն Հայաստանում և իր պատրաստակամությունն է հայտնել անձնապես լինել Հայաստանում չինական ներդրումների երաշխավորը:
Դեսպան Էրլունը բարձր է գնահատել Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերը և նրա անձնական մեծ ներդրումը Չինաստանի կոմունիստական կուսակցության և ԲՀԿ-ի միջկուսակցական կապերի ամրապնդման և երկու երկրների գործարարների շփումների ապահովման գործում: