«Թուրք, թուրքի զավակ, ծախվածներ». հրմշտոց ու փոխադարձ վիրավորանք հոգևորականների ու ակտիվիստների միջև՝ Մայր եկեղեցու բակում (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 13-ի առավոտյան, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստները մտել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածք և կոչ արել Գարիգին Բ կաթողիկոսին հրաժարական տալ: Նրանք նաև մեղադրել են հոգևորականներին՝ իրենց հասցեին հնչեցված զրպարտությունների ու սուտ հայտարարությունների համար:
Թեև ոստիկանությունը տեղում փորձում էր հսկել իրավիճակը, սակայն այն վերահսկողությունից մի պահ դուրս եկավ: Ակտիվիստները վանկարկում էին «ա-մոթ, ա-մոթ...», ինչին ի պատասխան եկեղեցու հոգևորականները հարձակվեցին ակտիվիստների վրա՝ նրանց թուրք ու դավաճան որակելով: Հարվածներ եղեն նաև տեսախցիկին, ինչի հետևանքով այն ընկավ օպերատորի ձեռքից:
Մանրամասները՝ տեսանյութում