Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրել
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի նոր ընտրություն:
Ինչպես տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով: