«Նովիչոկ»-ից թունավորված Չառլի Ռոուլին գիտակցության է եկել
«Նովիչոկ» կոչվող նյարդային համակարգը պարալիզացնող նյութով թունավորված բրիտանացի Չառլի Ռոուլին գիտակցության է եկել: Սոլսբերիի քաղաքային հիվանդանոցից տեղեկացնում են, որ չնայած նա գիտակցության է եկել, սական 45-ամյա Ռոուլին դեռ շարունակում է ծանր վիճակում մնալ:
Նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում, այլ մանրամասներ չեն հայտնում հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Ռոուլիի հետ թունավորված 44-ամյա Դոն Ստերջեսը մահացել էր նույն հիվանդանոցում: Դեպքից չորս ամիս առաջ նույն քաղաքում «նովիչոկից» թունավորվել էին նախկին ռուս հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա աղջիկը: