Մի շինեք հայոց հարց․ ՀՀԿ-ական չենք, որ մեքենան բացենք, մեկին բրթենք գցենք․ Միքայելյանը՝ «Ելք» դաշինքի մասին
«Ելք» դաշինքում տարաձայնություններ կան, բայց դրանք նորմալ են, աշխատանքային։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` պատասխանելով դաշինքի հետագա միասնական գործունեության մասին վերաբերող հարցին։
Դիտարկմանը, թե փաստորեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանձին գործեց շարժման ժամանակ, Սասուն Միքայելյանը պատասախանեց, որ էնպես չի, որ նրանք միավորվել էին իշխանությանը՝ ամենքն իր գործն է արել։
«Հականո՞ւմ եք, էդ ընդհանուր քննարկման հարց ա, մի տենց շինեք հայոց հարց։ Նորմալ քննարկումներ են գնում, առանց իրար վիրավորելու, գաղափարի շուրջ խոսում ենք՝ ընդհանուր կգնանք, թե առանձին-առանձին»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ չմանրամասնելով, թե որ ձևաչափում է տեսնում ինքն իրենց մասնակցությունն ընտրություններին։
Նա նշեց, որ իրար հետ ճանապարհ ենք անցել․ «Մենք ՀՀԿ-ական չենք, որ մեքենան բացենք, մեկին բրթենք գցենք»,- ասաց Միքայելյանը՝ հիշելով շարժման հիթ դարձած երգի բառերը․ «Ասում ա՝ չէ՞, ես մենակ չեմ մենակ չեմ․․․»։