Ձեզանից եմ լսում, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ձեզանից լսելը ստույգ տեղեկություն չի. Լևոն Իգիթյանը՝ լրագրողներին
Երբ որ պաշտոնապես կհայտարարվի, այդ ժամանակ էդ հարցը կտաք: Այդ մասին այսօր Երևանի ավագանու նիստից առաջ ասաց ՀՀԿ խմբակցութան անդամ Լևոն Իգիթյանը՝ խոսելով Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:
Լրագրողների դիտարկմանը, թե արդեն պաշտոնապես եղել է քաղաքապետի հրաժարականը, նա պատասխանեց. «Ես նոր ձեզանից լսեցի: Չգիտեմ: Ասում եմ՝ ես ձեզանից լսեցի հիմա» :
Հարցին, թե այսօրվա արտահերթ նիստին ինչո՞ւ է եկել, Իգիթյանն ասաց, որ կմտնի նիստին, կիմանա այդ մասին. «Ի՞նչ ա եղել, ի՞նչ ա պատահել»,- հարցրեց նա լրագրողներին ու ստացավ նույն պատասխանը՝ քաղաքապետը հրաժարական է տվել: Ի պատասխան՝ Իգիթյանը կրկնեց՝ կմտնեմ, կիմանամ:
«Ձեզանից եմ լսում, ձեզանից լսելն ինձ համար ստույգ տեղեկություն չի»,- ասաց քաղաքապետի հրաժարականից անտեղյակ՝ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամը: