Մինչև դատական համակարգը արմատախիլ չարվի՝ երկիրը երկիր չի դառնա. կալանավորված երիտասարդի ծնողներ (տեսանյութ)
Դոնարա Դավթյան ահազանգում է՝ իր որդին արդարացվել է, 4 ամիս մնացել ու նորից դատապարտել են ազատազրկման, քանի որ դատական համակարգը կոռումպացված է:
Ավելի վաղ, ամուսիններ Դոնարա Դավթյանի և Լևոն Երիցյանի որդու՝ Արման Երիցյանի հետ տեղի ունեցած միջադեպին NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է:
Մայրը շարունակում է վստահեցնել՝ որդուն կալանավորել են հանցանքի համար, որը նա չի կատարել: Նա խնդրով դիմել է բոլոր պատկան մարմիններին, բայց իր խնդրանքին բոլորն անհաղորդ են եղել: Այժմ կրկին դիմելով մեր խմբագրությանը՝ մայրը խնդրում է նոր իշխանությանը վերանայել որդու գործը և ընդհանրապես ուշադրություն սևեռել դատական համակարգի անօրինություններին:
«Դատական համակարգն ընդհանրապես պետք է արմատախիլ արվի, ամբողջ համակարգը կոռումպացված է, մինչև արմատախիլ չանեն՝ երկիրը երկիր չի դառնա»,-ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում