Իշխանությունն ինքնամաքրվում է. Կարինե Դանիելյան
Մարդու համար ամենամեծ փորձությունը նրան իշխանություն տալն է: Այս կարծիքին է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ երբ ինքը բնապահպանության նախարար էր՝ դիմացել է բոլոր գայթակղություններին:
«Ինձ ստուգել են ծայրից ծայր, երեք անգամ դիմում եմ գրել՝ աշխատանքից հեռանալու համար: Այն ժամանակ պատերազմ էր, բացարձակ հնարավոր չէր աշխատել, նախարարությունը չէր կարող լիարժեք աշխատել, և այնպիսի վիճակում էին մարդիկ, որ անհնար էր ասել՝ ծառը մի կտրեք, թեև ասում էինք»,- ասաց նա:
Այդուհանդերձ գործող իշխանության աշխատանքը նա դրական է գնահատում՝ որակելով այն ինքնամաքրման գործընթաց:
«Մեծ աջակցության և փոփոխության կարիք ունեն հատկապես հանքարդյունաբերության ոլորտում և լավ է, որ գերակա ուղղությունների շարքից կառավարությունը հանել է հանքարդյունաբերությունը»,- նկատեց բնապահպանը: