Գագիկ Ծառուկյանի` իրանահայ գործընկերոջ հետ հիմնադրած քսայուղերի գործարանը շուտով կբացվի (տեսանյութ)
Կոտայքի մարզում՝ դեպի Եղվարդ քաղաք տանող ճանապարհի հարակից տարածքում, ավարտին են մոտենում «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Արմօյլ» ընկերության համատեղ հիմնադրած քսայուղերի գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքները:
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ հիմնադրված այս գործարանի շնորհիվ կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր, կավելանան պետական բյուջե վճարվող հարկերը, Հայաստանը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան տեղական արտադրանք:
Հուլիսի 9-ին գործարան են այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Նավթային Ընկերության ներկայացուցիչները: Նրանց Երևանում ընդունել է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: