Հրդեհ Շարուրի փողոցում
Հուլիսի 10-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ այրվում է արտադրամասի խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 10 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 18:57-ին: