ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար

Այս թեմայով
- Ցավալի լուր. Մարտակերտի զինվորական հոսպիտալում 19-ամյա զինվոր է մահացել
- Ես ուզում եմ դառնամ վերջին մաման, որը բալա կանչեց. Մարգարիտա Խաչատրյանը խոստանում է հող զիջողների կոկորդը կրծել (տեսանյութ)
- Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին. Գագիկ Ծառուկյան
- «Զինված ուժերի տրամադրվածության վրա դա ազդում է». Դավիթ Տոնոյանը` Մարտի 1-ի գործով հրապարակումների մասին
Ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող երիտասարդները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում:
ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
«ՀՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով: Այս պարտավորությունները բացառապես մեր քաղաքացիների համար են, քանի որ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում»,- նշեց Բալայանը և հավելեց, որ օրենքով դա արգելվում է:
Անդրադառնալով այն հարցին, որ այդ տղաներն, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել և դիմում են ներկայացնում, ՀՀ ՊՆ տեղակալն ընդգծեց, որ իրենք պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն:
«ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, տղաները պետք է անցնեն բոլոր փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից: Այդ պարագայում, համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,- ասաց Գաբրիել Բալայանը:
Նրա պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլև առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար:
«Եթե տվյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ զինված ուժերում»,- շեշտեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, եթե անձը հանդիսացել է այլ երկրի քաղաքացի, դրանից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ապա համապատասխան փաստաթղթերով հիմնավորվելու դեպքում, որ անձն առնվազն 12 ամիս ծառայություն է անցել օտար երկրի ԶՈւ-ում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտավորությունից: