Նախարարը միջամտեց իր խնդրով կառավարություն եկած կնոջ համար (տեսանյութ)
Երևանի բնակիչ Լիանա Ներսիսյանն արդեն մի քանի անգամ ընդունելություն է խնդրում վարչապետի հետ հանդիպելու համար, սակայն դեռևս ընդունելության չի արժանացել։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ վարչապետն զբաղված է և ժամանակ չունի բոլորի հարցերով զբաղվելու, բայց գոնե խնդրում է նրա օգնականին պատասխանել իր հեռախոսազանգին և պայմանավորվածություն ձեռք բերել իր համար, որպեսզի ամեն օր ստիպված չլինի կառավարության դիմաց ժամերով սպասել վարչապետին։
Խնդիրն այն է, որ կնոջն անհիմն մեղադրում են հանցանքի մեջ, որն ինքը չի կատարել։
«Ինձ հետ մի կին է ապրում, նա ինձ մեղադրում է իրեն ծեծելու համար, իմ վրա քրեական գործ է հարուցվել։ Ես այդ կինը չեմ ու խնդրում եմ պարզապես վերանայալե գործը»,-ասում է նեղսրտած կինը։
Կառավարության դիմաց չկարողանալով հանդիպել ո՛չ վարչապետին, ո՛չ էլ գործով պատասխանատու մարմիններին, կինն ստիպված սկսեց իր խնդիրը ներկայացնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանին, ով առաջինը դուրս եկավ կառավարության շենքից։ Նախարարը նկատեց, որ խնդիրն իր գործառույթում չէ։
«Դե ի՞նչ անեմ, Ձեզ եմ ճանաչում։ Խնդրում եմ գոնե տեղյակ պահեք իմ խնդրի մասին, որ ինձ ընդունեն ու լսեն»,- ասաց կինը։
Այնուհետև նախարարը զանգահարեց վարչապետի օգնականին՝ կնոջ դիմում-խնդրանքն ընդունելու համար։
Մանրամասները՝ մեր տեսանյութում․