Կրիշտիանու Ռոնալդուի առաջին հանդիպումը Մադրիդի «Ռեալ»-ի կազմում (տեսանյութ)
Այս օրերին ամբողջ ֆուտբոլային աշխարհը սպասում է Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագային։ Արդեն հիմա մի շարք պարբերականներ վստահաբար նշում են, որ նա կտեղափոխվի Թուրին։
2009 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալ»-ը 80 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ»-ից գնեց Կրիշտիանու Ռոնալդուին։
Ռոնալդուի մադրիդյան դեբյուտը կայացավ հուլիսի 21-ին, 1-0 հաշվով Մադրիդը հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Մինչ աշխարհը սպասում է այս տրանսֆերի հանգուցալուծմանը, մենք առաջարկում ենք դիտել 2009 թվականի տեսանյութ, որտեղ Ռոնալդուն իր առաջին հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալ»-ի կազմում։