Ո՞ւմ է հիմար անվանել Դոնալդ Թրամփն ու ի՞նչ կապ ունի այս սկանդալի հետ Վլադիմիր Պուտինը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիմարներ է անվանել իր բոլոր խորհրդականներին այն բանի համար, երբ նրանք խորհուրդ են տվել չզանգահարել Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես գրում է The New York Times պարբերականը, Թրամփն այդ արտահայտությունն արել է այն ժամանակ, երբ մարտ ամսին որոշել է զանգահարել Վլադիմիր Պուտինին ու շնորհավորել նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։
Ընդգծենք նաև, որ հուլիսի 16-ին Հելսինկիում կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ Հանդիպումը տեղի կունենա փակ դռների հետևում։ Իր հերթին Դոնալդ Թրամփն էլ մինչ հանդիպումը հույս է հայտնել, որ այն կանցնի հրաշալի պայմաններում։