ՀՔԾ-ն Քոչարյանին կսպասի մինչև հուլիսի 25-ը
Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են քրեական դատավարության օրենսգրքով և տեսակապով, զանգով որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում: Այդ մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի այն հայտարարությանը, ըստ որի՝ Քոչարյանը մինչև հուլիսի 25-ը՝ մինչ Հայաստան ժամանելը, պատրաստ է այլ եղանակներով պատասխանել իրեն ուղղված հարցերին:
«Կսպասենք մինչև հուլիսի 25-ը»,- ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է գրասենյակի առաջարկությանը՝ հարցաքննության ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու վերաբերյալ, ՀԾՔ պետն ասաց, որ դա վարույթն իրականացնող մարմինն է որոշում: Նա նշեց, որ այդ առաջարկը կքննարկվի: