ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը

Այս թեմայով
- Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- «Ժողովուրդ». Արմեն Գևորգյանի գործով ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանին զանգահարած մարդը մահացել է
- Դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով. փոխնախարար
- «Հրապարակ». Քրեականները կրկին ժամանել են Հայաստան, այդ թվում 10 օրենքով գող
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը: Այս մասին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաեւ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Պատասխանատու և բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և բարձր արդյունավետություն: Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նոր ձեռքբերում և պատասխանատու կարգավիճակ»,-նշել է Վահե Էնֆիաջյանը: