Ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կան վիրավորներ (տեսանյութ). shamshyan.com
Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Պապյանը իր վարած Suzuki մակնիշի 34 MZ 645 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն ու մոտ 8 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել անտառում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Մ. Պապյանը և նրա ուղևորը՝ 8-ամյա Ն. Բ-ն մարմնական վնավսածքերով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։
Փրկարարներն ու ոստիկանները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անտառից։