Տարոն Մարգարյանը հանդիպել է ավագանու անդամների հետ
«Տարոն Մարգարյանն ընդամենը շնորհակալություն է հայտնել ավագանուն համատեղ գործունեության համար»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:
Նա տեղեկացրեց, որ Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
Հարցին, թե նրա նա հրաժե՞շտ է տվել ավագանուն, Ռոզա Սիրունյանը պատասխանեց․
«Ավելին ոչինչ չեմ կարող ասել, եթե հրաժարականի հետ կապված ինչ-որ բան լինի, ինձնից շուտ կիմանաք այդ մասին»։
Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում Երևանի համար շատ բան է արել, ու եթե նույնիսկ հրաժարական տա, միևնույն է՝ շարունակելու է մնալ քաղաքացի, ով մտածելու է Երևանի մասին: