Ոռոգման ջուր չկա, Գեղարդը չորանում ա․ ՀՀԿ-ի թողած կեղտերը դեռ չեն մաքրվել․ գեղարդցիներն ահազանգում են (տեսանյութ)
Գեղարդ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգում են՝ արդեն մի քանի տարի է՝ ոռոգման ջուր չունեն, հողը չեն կարողանում մշակել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Զորիկ Գասպարյանը թվարկեց Գեղարդում առկա խնդիրներն ու նկատեց, որ ուզում են իրենց ձայնը լսելի դարձել։
«ՀՀԿ-ի թողած կեղտերը դեռ չեն մաքվել, գյուղը չորանում ա, մեր պապերի տնկած ծառը չորանում ա, գալիս են, փող են ուզում, բայց ջուր չկա, ինչի՞ փող տանք: Հիմա չգիտենք՝ էս գյուղը կչորանա՞, թե՞ կծաղկի, եթե հույս չեն տալու՝ թողենք գնանք․․․ երեխու հացի, գոյության խնդիր ա»,- ասում է Զորիկ Գասպարյանը։
Մանրամասները՝ մեր տեսանյութում