Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն. տեղն ու ամսաթիվը հայտնի են
Հայաստանի արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանն ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպում կունենա: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարությունից:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր սա ՀՀ գործող արտգործնախարարի առաջին հանդիպումն է Մամեդյարովի հետ: