Թուրքիայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 340-ի
Թուրքիայի հյուսիսարևմտյան Թեքիրդաղի նահանգում ուղևորատար գնացք է շրջվել: Վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում է CNN Turk-ը:
Մինչ այս տեղեկություններ կար, որ որ հոսպիտալացվածները 128 -են, սակայն այս պահին տուժածների թիվը հասել է 338-ի: Բոլորը հոսպիտալացված են։
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել տեղատարափ անձրևների պատճառով՝ երկաթգծերի շուրջը գտնվող հողը վերածվել է տիղմի: