«Լաբորատորիայում աճող երեխաները». Ինչի՞ մասին է Օլդոս Հաքսլիի գիրքը, որն արգելված է աշխարհի մի քանի երկրներում
Անգլիացի արձակագիր, բանաստեղծ Օլդոս Հաքսլին համաշխարհային գրականության ամենաքննդատված ու սկանդալային դեմքերից մեկն է։ Թիրախում գրեթե միշտ եղել է նրա «Հրաշալի նոր աշխարհ» վեպը, որտեղ Հաքսլին ներկայացնում է, թե ինչպիսին է լինելու ապագայի աշխարհը, ինչպիսին են լինելու մարդիկ։
Օլդուս Խակսլին գիրքը գրել է 1931 թվականին, սակայն այն լույս է տեսել 1932-ին։ Գրքի անվանումը «Հրաշալի նոր աշխարհ» է։ Հենց սկզբից գրողը որոշել էր գրել Գերբերտ Ուելսի «Մարդիկ ինչպես Աստվածներ» գրքի նմանակումը, սակայն այն գնալով ավելի նմանվեց Ջորջ Օրուելի «1984» գրքին:
Հեղինակն իր գրքում անդրադարձել է մարդկային ԵՍ-ի կորստին և հասարակության պառակտմանը, որը կատաստրոֆիկ հետևանքներ է ունենում։ Գրքում քիչ չեն նաև հայտնի քաղաքական գործիչների անունները, ովքեր իրենց ազդեցությունն են ունեցել մարդկանց կյանքի վրա։
Այս գիրքն արգելվել է Իռլանդիայում՝ երեխաների ծննդաբերության ոչ սովորական պատկերմամբ։ Խակսլին ասում էր, որ երեխաներին կսկսեն աճեցնել լաբորատորիաներում։ Տեսնելով ժամանակակից գիտության խայտառակ հայտնագործությունները՝ մենք վստահ կարող ենք մտածել, որ գիրքն իր կառուցվածքով ու բովանդակությամբ տվել է ժամանակակից աշխարհի իրական նկարագրությունը։
Գիրքն արգելված է մի քանի երկրներում։