Ջրհեղեղի հետևանքով Ճապոնիայում զոհերի թիվը հասել է 46-ի․ կա 48 անհետ կորած
Անձրևների ու ջրհեղեղի հետևանքով Ճապոնիայում կա 46 զոհ և ևս 48 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հաղորդում են Ճապոնական լրատվամիջոցները։
Հիրոսիմա քաղաքում գետի ջրի մակարդակն այնքան է բարձրացել, որ երկաթյա կամրջի բարձրությանն է հասել։ Մի շարք տեղամասերում ջրի մակարդակը նույնիսկ հասել է երկհարկանի շենքերի բարձրությանը։ Մարդիկ բարձրանում են տան տանիքների վրա ու սպասում, թե երբ են գալու փրկարարները։
Նշվում է նաև, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 48 հազար փրկարարներ, որոնց կազմի մեջ կան նաև ոստիկաններ ու քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել Ճապոնիայի կենտրոնական ու հարավ-արևմտյան մասերում։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Հաղորդվում է նաև, որ մոտ 3 միլիոն մարդ արդեն տարհանվել է իր բնակավայրից։