Կոմիտասի պողոտայի տներից մեկում ջրի խողովակ է պայթել, ջուրը լցվել է բնակարան
Հուլիսի 7-ին, ժամը 07:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, բնակարանը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները փակել են շենքի ընդհանուր ջրատար խողովակը և դադարեցրել ջրի հոսքը: