«Հրապարակ»․ «Կանանց հո զոռով տնից չե՞ն հանելու բերեն ԱԺ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քննարկումներում առաջարկում են կանանց մասնակցությունն ԱԺ-ում նախկին 25 տոկոսի փոխարեն դարձնել 40: Իրավաբանական շրջանակներում երեկ բուռն քննարկվում էր այս առաջարկը, ԸՕ-ում փոփոխությունների շուրջ տարիներ ի վեր աշխատած մասնագետները նշում են, որ ամեն ինչ պետք է հասարակությանը նման լինի, իսկ մենք այսօր նման հասարակություն չունենք:
«Հայ կանանց մեծ մասի համար իրենց տունը, ընտանիքը թիվ մեկ նպատակն է, իրականում շատ քիչ են պատրաստված կանայք, որոնք քաղաքականությամբ կզբաղվեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ տարակուսանք հայտնելով, թե այդքան կին ինչպես են գտնելու, հո զոռով տներից չե՞ն հանելու բերեն ԱԺ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում