Մասիսի քաղաքապետի եղբայրը նույնպես կալանավորվեց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կալանավորվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը որոշել է կալանավորել նաև քաղաքապետի եղբորը:
«Դատարանը քիչ առաջ բավարարեց նաեւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: